Հայկազ Արտակի Հարությունյանը ծնվել է 2002 թվականի հունվարի 27-ին։ Սովորել է Երևանի թիվ 31 միջնակարգ դպրոցում, ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ։ Սակայն ուսումն է անավարտ է թողնում․ զորակոչվում է ազգային բանակ՝ ծառայության անցնելով Արցախի Հադրութի շրջանում։ Պատերազմի առաջին օրերից եղել է Ջրականում։ Անտեսելով վիրավորումը, դրա հետևանքով հոսպիտալում արված վիրահատությունը, շարունակում է մասնակցել մարտերին անգամ Մարտունիում և Հադրութում։ Վերջին զանգը Հայկազից ընտանիքը ստացել է հոկտեմբերի 16-ին Վարանդայից։ Եղել է շրջափակման մեջ, հնարավորություն է ունեցել դուրս գալու շրջափակումից, բայց ընկերոջ մարմինը թողնել չի կարողացել։