Արտակ Սերիանի Առաքելյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 16-ին Բռնակոթում։ Նահատակված Մհերի հորեղբոր տղան էր։ Եղբայրները միասին են մեծացել ու նույն դպրոցում սովորել։ 2019 թվականին Արտակն Իջևանի զորամասում անցնում է ժամկետային զինվորական ծառայության։ Զորացրվելուն երեք ամիս էր մնացել, երբ սկսվեց պատերազմը։ Ընկերների հետ միասին կամավորագրվում և մեկնում է Արցախ։ Վիրավոր ընկերոջը փրկելիս էլ անմահացավ հերոս Արտակը։