Էդուարդ Մուրադյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 19-ին Երևանում։ 2016 թվականին ընդուվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ՍԱՈՓ մասնագիտության առաջին կուրս։ Էդուարդը բազմակողմանի զարգացած և շատ խելացի տղա էր, աշխատասեր էր ու նպատակասլաց։ Հաջողություններ է ուներ նաև սպորտի ասպարեզում։ Ընդունվելով քոլեջ՝ արժանանում է ուսանողների և դասախոսական կազմի սիրուն ու ուշադրությանը։ Ավարտելով քոլեջը 2019 թվականի ամռանն անցնում է ծառայության Եղնիկներ կոչվող տեղամասում՝ որպես ականանետի նշանառու։Էդուարդը պայքարեց հայրենիքի համար մինչև վերջ․ ցավոք հոկտեմբերի 21-ին վիրավորվեց, ունեցավ սրտի երկու կանգ, և դասվեց անմահների շարքում։