Մեր անմահացած քաջերից Լևոն Արամի Սարգսյանն է: Ծնվել է 2001 թվականի հունիսի 30-ին: Ասում էին, որ Լևոնը շատ բարի, համեստ և հանգիստ բնավորություն ուներ, բացի այդ, ընկերները պատմեցին, թե ինչքան հումորով ու ընկերասեր էր։ 2016 թվականին ընդունվում է ՀԱԱՀ Երվանդ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «ֆինանսներ» բաժինը։ Երկու տարի այստեղ սովորելուց հետո տեղափոխվում է Երևանի Ժամկոչյանի անվան 119 դպրոց՝ հայ-ֆրանսիական լիցեյ։ 2019 թվականին զորակոչվում է բանակ։ Ծառայում էր Թալիշում։ Մասնակցելով պատերազմին՝ քաջաբար կռվում է թշնամու դեմ և 2020-ի հոկտեմբերի 20-ին հերոսաբար ընկնում։ Լևոնի մահվան գույժը լսելուց հետո իմանում ենք նաև, որ իր մանկության մտերիմ ընկերը՝ Գոռը, նույնպես զոհվել է նույն օրը։ Այդպես էլ չիմանալով մեկը մյուսի զոհվելու մասին՝ անմահացան երկուսն էլ։