Էդմոն Արտակի Մնացականյանը ծնվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ 2019 թվականին ավարտել է Աբովյանի թիվ 4-րդ ավագ դպրոցը և նույն տարում էլ ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի «Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա» մասնագիտության առաջին կուրս։ Բայց Արտակն այդպես չհասցրեց լիարժեք ուսանող դառնալ․ 2019 թվականի հուլիսի 13-ին զորակոչվեց ազգային բանակ։ Կզորացրվեր երկու տարի անց՝ հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարած։ Բայց․․․ Էդմոնը զոհվեց 44-օրյա պատերազմում 2020 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Ջրականի մարտերի ընթացքում։ Հայրենի հողի ու ազգի համար նահատակված հերոսի մարմինը գտնվեց միայն զոհվելուց վեց ամիս անց՝ ապրիլի 5-ին։