Ալբերտ Աշոտի Խաչատրյանը ծնվել է 2001թ.-ի ապրիլի 19-ին՝ Երևանում: Սովորել է ՀԱԱՀ-ի վարժարանում: Ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաներ ֆակուլտետի «Մսի և մսամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունը: 24․07․2019թ զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Մահացել է 2020 թվականի հոկտեմբերի 25-ին։