Սարգսյան Էդիկ Գագիկի ծնված 2000 թվականի նոյեմբերի 4֊ին Վայոց ձոր մարզի Զառիթափ համայնքում։ 2006 թվականին հաճախել է տեղի դպրոց։Դպրոցական տարիներին եղել է Տուրիստական բազայի ակտիվիստ։ Մասնակցել է բազմաթիվ ճամբարային մրցույթների ,լինելով խմբի ավագ,նրա խումբը միշտ զբաղեցրել է բարձր հորիզոնականներ, որպես հաղթող եղել ՝Վրաստանում։ Մասնակցել է Մեղու դպրոցական մրցույթին, հաղթել և ստացել հատուկ մրցանակ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի ագրոէկոլոգիայի բաժին։ 2019 թվականի հունվարի 25֊ին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Արցախի Մարտունի 2 զորամասում (3 ֊րդ գումարտակի 7֊րդ վաշտում)։Զորամասում աչքի է ընկել յուրօրինակ վարքով և կազմակերպչական մեծ ջիղով, եղել է դիրքի ավագ,մասնակցել է Արցախյան 2֊րդ պատերազմին։Մարտական ընկերները և հրամանատարը պատմում են, որ ռազմաճակատում աչքի է ընկել լավագույն կողմերով, ցուցաբերել մարտական բարձր պատրաստվածություն ։Պատերազմի առաջին օրվանից եղել է ռազմաճակատում ՝մասնակցել Ջրականի (Ջաբրայիլ),Մարտունիի, Վարանդայի (Ֆիզուլի) ինքնապաշտպանական մարտերին։ Հերոսաբար ընկել է հոկտեմբերի 27֊ին Վարանդայում ՝փորձելով փրկել ընկերոջ կյանքը։