Համավարակը մեզանից խլեց Ագրարային համալսարանի երկարամյա դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ֆրունզիկ Ոսկանյանի կյանքը։ Բարեսիրտ, կենսախինդ բնավորությամբ մեր տաղանդավոր, աշխատասեր եւ իր գործի նվիրյալ դասախոսի, գործընկերոջ ու ընկերոջ, եզակի մտավորական ընտանիքի հոր պայծառ հիշատակը միշտ վառ կմնա նրա ուսանողների, գործընկերների ու նրան ճանաչողների սրտում։ Հանգչեք խաղաղությամբ, սիրելի պարոն Ոսկանյան, մենք դեռ երկար ենք շարունակելու փայփայել Ձեր թողած հետքը, Ձեր խոսքի ու խրատի ուժն ու հմայքը։ Ցավակցում ենք Ոսկանյանների ընտանիքին ու մերձավորներին։ Կրթություն և վերապատրաստում 1985-1986թթ. դասընթացներ, հաշվողական տեխնիկայից (ԷՀՄ), Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան 1982-1982թթ. վերապատրաստում, ընդհանուր ֆիզիկայից, Մոսկվայի մարզային մանկավարժական համալսարան 1977-1990թթ. վերապատրաստում, ԵՊՀ 1971-1971թթ. վերապատրաստում, Բելոռուսիայի պետական համալսարան 1957-1962 թթ. սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի Ֆիզիկայի ֆակուլտետը: Աշխատանքային փորձ 1994 թվից մինչև օրս ՀԱԱՀ, Ֆիզիկայի և ջերմատեխնիկայի ամբիոն, դոցենտ 1994թ․ՀԳԻ, Ֆիզիկայի ամբիոն, վարիչ 1989-1994թթ. ՀԳԻ, Ֆիզիկայի ամբիոն, դոցենտ 1969-1989թթ. ՀԳԻ, Ֆիզիկայի ամբիոն, ասիստենտ, 1965-1969թթ. Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, ինժեներ 1962-1965թթ. ՀՀ ԳԱ, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող 1961-1962թթ. Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ, լաբորանտ։ Գիտական գործունեություն 1987թ. դոցենտ 1987թ. մանկավարժական գիտությունների թեկնածու: