Ճանաչենք մեր հերոսին Հարություն Վոլոդյայի Շահնազարյան Ծնվել է 1977թ․Հուլիսի 4-ին Երևան քաղաքում։ 1984 – 1994 թթ․ ընդունվել և ավարտել է Երևան քաղաքի 168 միջնակարգ դպրոցը (ներկայումս Վազգեն Առաջինի անունն է կրում)։ 1996-1998թթ․ծառայել է ՀՀ պաշտպանության բանակում։ Աշխատում էր <<Վիոլա ջուր>> ընկերությունում որպես Էլեկտրական համակարգերի կառավարման ծառայության պոմպերի շահագործման բաժնի էլ․ մոնտյոր տեխնիկ։ 2018թ․ ընդունվել է ՀԱԱՀ-ի հեռակա ուսուցման դեպարտամենտ՝ <<Գյուղ․ էլեկտրաֆիկացման և ավտոֆիկացման >> ֆակուլտետ՝ 2793/Ծ-4 մասնագիտությամբ։ Դպրոցական տարիներին առանձնացել է իր սպորտային նախասիրություններով։Հաճախել է ֆուտբոլի և կարատեի խմբակներ։Դպրոցական առարկաներից առանձնակի սիրում էր հայոց լեզուն և պատմությունը։ Բարձր դասարաններում ռազմագիտությունը սիրած առարկան էր։ Միշտ ասում էր, որ հայ տղան զենքով պիտի ծնվի։Անդրանիկի և Նժդեհի կենսագրությունները անգիր գիտեր։<<Մութ ու լույս>> տարիներին անվերջ կարդում էր Հայոց պատմության մասին գրքեր։Հայրենիքի նկատմամբ սերը արցախցի տատ ու պապից էր ժառանգել, որոնց պատմաություններով էլ մեծացել ու կյանք էր մտել։Միշտ ուզում էր իրավաբան դառնալ։Արցախյան առաջին պատերազմը իր ազդեցությունը ունեցավ հոգեկերտվածքի ձևավորման վրա։Ուզում էր միանալ կամավորներին ծնողներից թաքուն,սակայն զորակոչվեց բանակ, ծառայեց Իջևանում։ Ուզում էր ոչինչ թերի չթողնել , բարձրագույն կրթություն ստանալը և մասնագիտական առաջընթացը հասուն տարիքում նպատակներից մեկն էր։ Հայաստանի և Արցախի խնդիրները հայրական ընտանիքում մշտապես քննարկման առարկա էին։Դեռևս երկու տարի առաջ կամավորագրվել էր ՀՀՊՆ-ի կողմից կազմակերպվող եռամսյա զորավարժություններին։Միշտ մտահոգ էր ,որ դեռ պատերազմ է լինելու և պետք է պատրաստ լինենք հայրենիքը պաշտպանելուն։ Պատերազմի հաջորդ օրը՝ Սեպտեմբերի 28-ին, կամավորագրվեց և անմիջապես գնաց՝ հարազատներին ասելով , որ զինկոմիսարիատից են կանչել։ Վերջին մարտը սիրելի Շուշի քաղաքի համար էր, որտեղ էլ կատաղի պայքարի բռնվեցին ողջ ջոկատով՝ սիրիացի և թուրք ոսոխի դեմ։Նոյեմբերի 6-ին , երկարատև մարտերի ժամանակ ընկերների հետ հերոսաբար նահատակվեց Հարություն Էդուարդի Շահնազարյանը ։Կյանք՝ նվիրված հայրենիքի ազատությանը։ Փառք ու պատիվ բոլոր ընկած հերոսներին ։Ապրենք և պահպանենք մեր հայրենիքը, որ արժանի լինենք մեր սուրբ զոհերի թափած արյանը։Հերոսներն ապրում են , քանի հիշում են ապրողները։