Արցախում հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված Նոյ Լյովայի Թեւոնյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 19-ին, Արարատի մարզի Արալեզ գյուղում, Լյովա եւ Գայանե Թեւոնյանների ընտանիքում։ Նոյը տան կրտսեր երեխան է, ու միակ տղան, երեք ավագ քույրերերից հետո ամենասպասվածը։ 2008-2011 թվականներին հաճախել է Վեդի քաղաքի մարզադպրոց և զբաղվել «Դոքենդո» կարատեով։ 2007-2019 թվականներին սովորել է Արալեզի հանրակրթական դպրոցում։ Նոյը նորագույն տեխնոլոգիաների մեծ սիրահար էր ։ 2015-2019 թվականներին սովորել է «ԹՈՒՄՈ» ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոնում։ Գրանցել բազում հաջողություններ ռոբոտաշինության ասպարեզում, արժանանալով պատվոգրերի։ Նոյը նաև ՌԴ քաղաքացի էր, ընտանիքը հանգամանքների բերումով տեղափոխվել էր ՌԴ մշտական բնակության, բայց Նոյը գիտակից տարիքում նախընտրեց վերադառնալ ՀՀ և ծառայել իր հայրենիքում։ Նա կյանքի բոլոր պլանները կապում էր միայն Մայր հայրենիքի հետ։ 2019 թվականին ընդունվել է Հայաստանի Ագրարաին համալսարան։ 19-ամյա Նոյը սովորում էր Ագրարային համալսարանի «Գյուղտեխնիկայի ավտոմատացման բաժնում» 2020 թվականի հունվարի 19-ին զորակոչվել է ՀՀ բանակ։ Ծառայել է Մատաղիսի հետախուզական վաշտում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մասնակցել է Հայ-Ադրբեջանական պատերազմին։ Պատերազմի մեկնարկին արդեն 8 ամսվա ժամկետային զինծառայող էր։ Զինընկերները Նոյին «Ռազվետկի Պոնչ » էին ասում։ Հերթական գաղտնի առաջադրանքի ժամանակ Նոյը կյանքի հետ անհամատեղելի ծանր բեկորային վնասվածքներ է ստացել ու զոհվել, բայց մինչև այդ, հասցրել էր ծառայակից ընկերների կյանքեր փրկել։ Զոհվել է Հայ-Ադրբեջանական պատերազմում 2020 թվականի հոկտեմբերի 11-ին։ Հուղարկավորված է հայրենի գյուղի՝ Արալեզի գերեզմանատանը