Կրթություն 1978-1984թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը`« Էլեկտրամեխանիկ» մասնագիտությամբ: 1987-1990թթ. ասպիրանտուրա, Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ, Էլեկտրամեխանիկայի ամբիոն ։ Աշխատանքային գործունեություն 2023 թ․ նոյեմբերի 1-ից 2024 թ․ հունիս, ՀԱԱՀ, Մեքենասարքավորումների ճարտարագիտության և տեխնիկական անվտանգության ամբիոն, դոցենտ 2018 թ. նոյեմբերից 2023 թվականի նոյեմբերի 1-ը ՀԱԱՀ, Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման և տեխնիկայի շահագործման ամբիոն, դոցենտ 2002 -2018 թթ. ՀԱԱՀ, Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման ամբիոն, դասախոս 1996-2002թթ. «Արմենմոտոր» ՓԲԸ, առաջատար կոնստրուկտոր 1990-1996թթ. «Էլեկտրամաշ» գիտահետազոտական ինստիտուտ, հատուկ նշանակության փոքր հզորության մեքենաների ենթաբաժին, վարիչ 1987-1990թթ. Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ, Էլեկտրամեխանիկայի ամբիոն, ասպիրանտուրա, դասախոս 1984-1987թթ. «Էլեկտրամաշ» գիտահետազոտական ինստիտուտ, հատուկ նշանակության փոքր հզորության շարժիչների նախագծման բաժին, կոնստրուկտոր: 1990թ. տեխնիկական գիտություններ թեկնածու 2005թվականից դոցենտ։ Հեղինակ է մոտ 20 գիտական և մեթոդական աշխատանքների, որոնցից մեկը մենագրություն: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո տպագրել է 17 աշխատանք, այդ թվում 10 գիտական հոդված, 7 մեթոդական աշխատանք: Գիտական հետազոտությունները վերաբերում են փոքր հզորության էլեկտրական մեքենաների և վերականգնվող էներգիայի աղբյուրների ուսումնասիրությանը: Մշակել է վերականգնվող աղբյուրների կիրառման համակցված սխեման: