1985-89 թթ․ ասպիրանտուրա, Մոսկվայի Կուչերենկոյի անվան շինարարական կոնստրուկցիաների կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ 1978–83 թթ․ սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Ինժեներաշինարարական ֆակուլտետի «Կամուրջներ և թունելներ» բաժինը 1978 թ. ավարտել է Երևանի Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցը: Աշխատանքային գործունեություն 2013 թվականից 2024 թ․ ապրիլի 19ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, Բարձրագույն որակավորման կոմիտե, Բնական և տեխնիկական գիտությունների բաժին, պետ 2022 թ․ դեկտեմբերի 5-ից- 2024 թ․ ապրիլի 19 ՀԱԱՀ, Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի և կիրառական մեխանիկայի ամբիոն, դոցենտ 2018 թվականից 2022 թ․ դեկտեմբերի 5-ը ՀԱԱՀ, Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոն, դոցենտ 2004-2018 թթ․ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Նյութերի դիմադրության և ճարտարագիտական կառուցվածքների ամբիոն, դոցենտ 1994-2004 թթ․ Մոսկվայի մասնավոր ընկերություններ, գլխավոր մասնագետ, հաշվապահ 1989 -96 թթ. «Երևան», ՌԴ «Էլեկտրոնիկայի» երևանյան մասնաճյուղ, «Տրանսբանկ» առևտրային բանկեր, գործերի կառավարիչ, կառավարչի տեղակալ, վարչության նախագահ 1986-89 թթ․ «Գլխհայջրշինի» նորմատիվ հետազոտական կայան, առաջատար ինժեներ 1983-86 թթ․ Հայաստանի շինարարական կոնստրուկցիաների և շինանյութերի գիտահետազոտական ինստիտուտ, ավագ ինժեներ: Գիտական գործունեություն 2016 թ. տեխնիկական գիտությունների դոկտոր 2008 թ. դոցենտ 1990 թ. տեխնիկական գիտությունների թեկնածու: Հեղինակ է 35 գիտական աշխատանքի, այդ թվում գիտական մենագրության և 2 ուսումնամեթոդական աշխատանքի: