Կրթություն և վերապատրաստում 1982-1988թթ. վերապատրաստում, գիտական խորհրդատու, Հավաննայի գյուղմեքենայացման գիտահետազոտական ինստիտուտ, Կուբա 1970-1973թթ. ասպիրանտուրա, Գյուղմեքենայացման և էլեկտրիֆիկացիայի հայկական գիտահետազոտական ինստիտուտ 1958-1963թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Գյուղմեքենայացման ֆակուլտետը: Աշխատանքային փորձ 2019 թվից ՀԱԱՀ, Սննդագիտության և կենսատեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտ, բուսական ծագման հումքի և մթերքի վերամշակման տեխնոլոգիայի բաժին, վարիչ 2015-2019 թթ․ ՀԱԱՀ, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոն, պրոֆեսոր 1998-2015թթ. ՀԱԱՀ, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոն, վարիչ 1994-1998թթ. «Գյուղգիտարդ» պետական գիտաարտադրական ձեռնարկություն, տնօրեն 1992-1994թթ. «Գյուղմեքենայացում» գիտաարտադրական միավորում, նախագահի տեղակալ 1969-1992թթ. Գյուղմեքենայացման և էլեկտրիֆիկացիայի հայկական գիտահետազոտական ինստիտուտ, Հայգյուղմեքենայացում ԳԱՄ, ինժեներ-կոնստրուկտոր, ասպիրանտ, ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, ՀԿՏԲ-ի գլխավոր ինժեներ 1963-1969թթ. Գյուղմեքենայացման և էլեկտրիֆիկացիայի տեխնիկում, մասնագիտական առարկաների դասատու: Գիտական գործունեություն 2004թ. տեխնիկական գիտությունների դոկտոր 1975թ. տեխնիկական գիտությունների թեկնածու 1977թ. ավագ գիտաշխատող: Դասավանդվող առարկաներ Չորացման տեխնոլոգիա: Հավելյալ տեղեկություն 2007 թվից մինչ օրս ՀՀ սննդարդյունաբերողների ասոցիացիա, անդամ 2005 թվից մինչ օրս «Գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտական խորհուրդ անդամ 1970 թվից մինչ օրս գիտահետազոտական աշխատանքներ, գյուղատնտեսության մեքենայացում, գյուղմթերքների վերամշակման և գյուղատնտեսական արտադրությունում արևի էներգիայի օգտագործման բնագավառներում: Գիտական հրապարակումներ Հեղինակ է 150 գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների, որոնցից մեկը մենագրություն, 30-ը ԽՍՀՄ և ՀՀ գյուտի արտոնագրեր: Դոկտորական ատենախոսության պաշտպանությունից հետո տպագրության է հանձնել շուրջ 60 աշխատանք, այդ թվում 35 գիտական հոդված, 15 գյուտի արտոնագրեր և 3 մեթոդական աշխատանքներ: Գիտական հետազոտությունները վերաբերում են գյուղատնտեսական հումքի և սննդամթերքի պահպանության և վերամշակման տեխնոլոգիաներին, մասնավորապես չորացման տեխնոլոգիային: 1999-2015թթ. ընթացքում շահել է 5 արտասահմանյան դրամաշնորհային ծրագրեր, որոնցից վերջինը կատարման ընթացքում է, իսկ նախորդները բարեհաջող կերպով հանձնվել են պատվիրատուներին: Նշված ծրագրերը զուգորդվել են ներդրումային լայնածավալ աշխատանքներով, որոնց արդյունքում ստեղծվել են այնպիսի նոր մեքենա-սարքավորումներ, ինչպիսիք են պտուղբանջարեղենի անմնացորդ վերամշակման տեխնոլոգիական համալիրը, մրգակորիզների և ընկույզի առաջնային վերամշակման կորիզաչափարկիչ, կորիզաջարդիչ և ջարդված զանգվածից սերմնամիջուկի տեսակազատիչ տեղեկայանքները, թափոնների ունիվերսալ շնեկային մամլիչը (2 տարբերակներով ներդրվել է ՀՀ կենտրոնական բանկում որպես շրջանառությունից հանված, կտրատված թղթադրամների բրիկետավորման տեղակայանք), ձվաբնիկների արտադրության հոսքագծի կոնվեյերային չորացման տեղակայանքը (ներդրվել է MAX-գրուպի Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայում) և մակարոնային արտադրատեսակների չորացման խուցային տեղեկայանքը և այլն: